ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ԵՏՀ խորհուրդը զբաղվում է Հայաստանից ներմուծված մեքենաների խնդրով: Մասնավորապես, այսօր որոշում է ընդունվել՝ Միության անդամ երկրների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ծավալն ընդլայնելու մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել Հայաստանում ու Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան բերված տրանսպորտային միջոցների հետ կապված խնդրի լուծման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
«Հայաստանին ու Ղրղզստանին հանձնարարվել է տեղեկություններ տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի և նման մեքենաների համար վճարված հարկերի ու մաքսատուրքերի չափի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միության անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել նման տեղեկություններ փոխանցել արդեն իսկ՝ նախքան կառավարություններում համապատասխան ընթացակարգերն ավարտելը:
Նշված միջոցը կարող է սահմանափակել Հայաստանից ու Ռուսաստանից անձնական օգտագործման նպատակով Ռուսաստանի տարածք մեքենաների ներմուծման ծավալները, որոնց մաքսատուրքերի դրույքաչափերն այդ երկրներում ավելի ցածր են, քան այլ երկրներում: Նման տեղեկությունների փոխանցման շնորհիվ քաղաքացիները կխուսափեն մեքենա գնել անբարեխիղճ գործարարներից: Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկություններ ստանալ մաքսատուրքերի՝ վճարման ենթակա հատվածի վերաբերյալ:
--00--ԱԹ