ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ: Այս մասին հայտնում է Belta-ն: Երկրի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:
Այստեղ կկայանա Բելառուսի նախագահի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Բանակցությունները կընթանան դեմ առ դեմ ձևաչափով:
Երկրների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները, միութենական հարաբերությունները, կդիտարկեն միջազգային հարցեր և տարածաշրջանային իրավիճակը, կխոսեն ծագող մարտահրավերներին համատեղ արձագանքելու հարցերի շուրջ:
--00--ԱԹ