ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը և իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նստած են ԱԺ դահլիճում փակցված, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից հեռանալու կոչով պաստառի հետ:
Լուսանկարին կից ԱԺ փոխխոսնակը գրել է. «Թեժ աշունը ԱԺ դահլիճում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը ակցիա էին արել՝ իրենց հետ խորհրդարանի դահլիճ մտցնելով պաստառ, որում գրված է. «Արայիկ Հարությունյա՛ն, քա՛յլ արա, դուխո՛վ, հեռացի՛ր»:
--00—ԼՄ