ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու և անհատական վարժվածությունը զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Պարապմունքի ընթացքում զինծառայողները ցուցադրել են հրաձգային զենքի, դանակի և այլ միջոցների կիրառմամբ ձեռնամարտի տարբեր հնարքներ:
--00--ԱԹ