ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնագիտական փորձի փոխանակման շրջանակում դիտարկեցին առաջնորդման հարցերը և այդ հարցերում սերժանտական կազմի դերակատարմանն առնչվող տարբեր մոտեցումները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։
Հայ գործընկերները նաև կազմակերպեցին այցելություն Էջմիածին և Գառնի՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց Հայաստան-Կանզաս փոխգործակցության ծրագրի շրջանակում։ Ի դեպ, այս տարի նշվում է այդ փոխգործակցության 20 տարին։
--00--ԶՀ