ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լրացավ 1 տարին, ինչ Տավուշի մարզկենտրոնի՝ Իջևանի համայնքապետ է Հայկ Ղալումյանը: Ինչպես հայտնի է, պարոն Ղալումյանը քավոր-սանիկ կապով պայմանավորված՝ նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և մեկ տարի շարունակ պաշտոնավարում է առանց գեթ մեկ քվե ունենալու իր թիկունքում:
Իհարկե, կարող են, տարբեր կոմբինացիաներ կիրառելով, խոշորացնել համայնքը, որպեսզի ստանան ցանկալի ընտրական արդյունքը: Կարելի է պատկերացնել, թե այս իրավիճակում իշխանության համար որքան սկզբունքային է հաղթելը տեղական ընտրություններում, բայց հույս ունեմ, որ իջևանցիները կգնահատեն իրավիճակը՝ հաշվի առնելով այս աննախադեպ իրողությունը, երբ մեկ տարի շարունակ մարզկենտրոնը ղեկավարում է քվե չստացած և կենտրոնական իշխանության հայեցողությամբ նշանակված անձը»,-գրել է պատգամավորը։
--00—ԼՄ