ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է տեղեկությանը, որ այսօր տեղի կունենա նոր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կուսակցության հիմնադիր համագումարը:
«Սա շատ լավ առիթ է, որպեսզի պարոն Բաբաջանյանը վերջապես սկզբունքայնություն դրսևորի և վերադարձնի մանդատը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ Թող նորաստեղծ իր ուժով մասնակցի ընտրությունների, ստանա սեփական քվեն և վերցնի այն մանդատը, որը կպատկանի իրեն։
Եթե նման սկզբունքայնություն չդրսևորվի, կստացվի, որ այս կուսակցությունը, դեռևս չստեղծված, հանդիսանում է Լուսավոր Հայաստանի ենթաստորաբաժանումը, որովհետև նախաձեռնողն այն ստեղծում է ԼՀԿ մանդատով և ԱԺ ամբիոնից հայտարարում, որ խորհրդարանում ներկայացնելու է այդ նորաստեղծ ուժին։
Ուրիշի մանդատով ձևավորվելիք ուժը լեգիտիմ լինել չի կարող...»,- գրել է նա:
--00--ԱԹ