ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին։
«Մեր շնորհավորանքները բերեցինք նրան պատասխանատու պաշտոնի ստանձնման առիթով՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության մեջ։ Նաև մեր գոհունակությունը հայտնեցինք Ազգային գրադարանի և Մայր Աթոռի Մատենադարանի միջև ձևավորված տարիների սերտ գործակցության առիթով»,- նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:
--00--ԱԹ