ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռիո դե Ժանեյրոյի հայտնի՝ Հիսուս Քրիստոսի արձանի վրա սեպտեմբերի 21-ի երեկոյան Հայաստանն ու մեր պատմությունը և մշակույթը ներկայացնող տեսաշար կլուսարձակվի: Այս մասին հայտնում է «Անկախության օր» ֆեյսբուքյան էջը:
Միջոցառման նպատակն է նաև նշել Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը:
--00--ԱԹ