ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հանգստյան օրերին կրակոցներ են արձակվել Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցի ուղղությամբ։ Asbarez գործակալության հաղորդմամբ, վանդալիզմի ենթարկվելուց մեկ ամիս անց կրկին թիրախավորվել է դպրոցը:
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության ներկայացուցիչները հերթապահելիս են եղել հայկական դպրոցի տարածքում, երբ շաբաթ 02:25-ի սահմաններում անհայտ անձը կրակոց է արձակել և վնասել դպրոցի ցուցանակը:
Ոստիկաններ անպիջապես ստուգումներ են իրականացրել, սակայն կասկածյալի հայտնաբերել չեն կարողացել: Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել:
--00--ԱՀ