ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիշում եք, չէ՞, որ երբ Գոգյանը նշանակվեց ԲՈԿ-ի ղեկավար, համացանցում հայտնվեցին իր՝ տարիներ առաջ արված նկարները, իբրև թե ցույց տալու համար, որ էդ տղեն թեթևամիտ է (ստորություն էր դա), ու իշխանական ամբողջ բանակը լծվեց Գոգյանին պաշտպանելու «սուրբ» գործին՝ առաջին պլան բերելով իր գիտական, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները…
Երեկ Գոգյանն ազատվեց աշխատանքից իր դիմումի համաձայն, ու իշխանական սազանդարները քար լռության մեջ են: Իրավիճակի ամբողջ հեգնանքը կայանում է նրանում, որ Գոգյանը հեռացավ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին:
Այդպես է լինելու արժանապատվություն ունեցող բոլոր մասնագետների հետ, Արյունաբանականի ականջը կանչի»,- գրել է նա:
--00—ՄՀ