ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսի 7523 նոր դեպք է հաստատվել, մահացել է 169 մարդ։ Ապաքինվել ու հիվանդանոցներից դուրս է գրվել 6004 պացիենտ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։
Համավարակի ողջ ընթացքում երկրում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերը հասել են 1 143 571-ի։ Մահացել է 20 225 մարդ, ապաքինվել՝ 940 150-ը։
--00—ՄՀ