ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Իսպանիայի վարչապետի առաջին տեղակալ Կարմեն Կալվոն շնչառական վարակ ունենալու հետևանքով հոսպիտալացվել է։
Նա մարտի 22-ին այցելել էր Մադրիդի հիվանդանոցներից մեկը, որտեղ անցկացված անալիզներից հետո բժիշկները որոշել են հոսպիտալացնել նրան:
Փոխվարչապետին հետազոտել են նաև կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար, սակայն պատասխանը դեռևս հայտնի չէ։
Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի և մահվան ելքերի թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդ տեղում` Իտալիայից հետո: Մարտի 23-ի դրությամբ Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 33089-ի, մահացել է 2182 մարդ: