ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«65 տարեկանից բարձր, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հորդորում ենք չլքել բնակության վայրը»,- ասվում է մարզի ղեկավարի ստորագրած հրամանագրում:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 1 143 571 դեպք, որից 20 225-ը՝ մահվան ելքով։
--0--ԿԿ