ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընդունեց իրենց 1 ուղղաթիռի կորուստը: Նշվում է, որ այն խոցվել է Թարթառի ուղղությամբ: Հայտնում են նաև, որ անձնակազմը ողջ է»,-հայտնում է razm.info-ն:
Թեմայի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը ևս գրառում է արել՝ նշելով, որ եթե Ադրբեջանը ընդունում է 1 ուղղաթիռի կորուստը, ուրեմն ավելի շատ են կորուստները:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
--00—ԼՄ