ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում դիմել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին, կրթական ոլորտի պատասխանատուներին և ծնողներին՝ կոչ անելով զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,
Կոչ ենք անում.
Զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:
Խուսափել ընկերության նոր հայտեր ընդունելուց, անծանոթ օգտատերերի հետ շփվելուց:
Կարևոր է գիտակցել, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական հարձակում հնարավոր բոլոր խողովակներով` այդ թվում սոցիալական ցանցերով:
Ապատեղեկատվություն չտարածելու և հակառակորդի սադրանքին չտրվելու համար հետևել և տարածել բացառապես պաշտոնական աղբյուրներից:
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան -
https://www.facebook.com/shushanstepanyan
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության գրառման մեջ:
--00--ԱՀ