ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձարձակելու և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջանները և դրանց հարակից այլ բնակավայրերը հրետակոծելու եղանակով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ։
--00—ԼՄ