ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները:
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»:
Տեսանյութն՝ առանց ձայնի