ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։
Աղբյուրը հաղորդում է, որ Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին»։
Հիշեցնենք, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Օդաչուն՝ Վալերի Դանելինին, ցավոք, հերոսաբար զոհվել է:
--00--ԱՀ