ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Արցախի Հանրապետության Հադրութի և Քարվաճառի շրջանում մարտեր են ընթանում Սիրիայի և Լիբիայի ահաբեկիչների հետ։ Այս մասին հայտնել է ИА Реалист-ի աղբյուրը Ստեփանակերտում։
«Ահաբեկիչները կրում են հատուկ համազգեստ, նրանք տարբերվում են մարտեր անցկացնելու ձևով։ Այս պահին իրագործում են հարձակողական օպերացիա։ Ադրբեջանի զինված ուժերի օգնությամբ ավելի քան 1,5 հազար ահաբեկիչ, որոնք եկել ե Թուրքիայից, Սիրիայից և Լիբիայից, գրոհում են Արցախի պաշտպանության բանակին»,- հստակեցրել է գործակալությունը։
ИА Реалист-ի աղբյուրի տվյալներով՝ Երևանում «մոտական ժամանակներս սենսացիոն հաղորդագրություն կլինի հակամարտության գոտում ևս մեկ պետության հատուկ ստորաբաժանման ժամանման մասին»։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտը մեկնաբանություն է տարածել՝ ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման վերաբերյալ:
«Ստացվում են տեղեկություններ, որ ԼՂ հակամարտության գոտի ապօրինի զինված խմբավորումների զինյալների տեղափոխում է իրականացնում: Մասնավորապես՝ գրոհայիններ են տեղափոխվում Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջականորեն մասնակցելու նպատակներով:
Խորապես մտահոգ ենք այս գործընթացներով, որոնք տանում են հակամարտության գոտում իրավիճակի էլ ավելի սրմանը, բացի այդ, ստեղծում են երկարաժամկետ սպառնալիք՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:
Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել՝ այս հակամարտությանը օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը բացառելու և վերջիններիս անհապաղ տարածաշրջանից դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է մեկնաբանության մեջ:
--00—ՄՀ