ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռը:
--00—ԼՄ