ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում:
Վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:
--00--ԱՀ