ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
«Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,-գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Ավելի վաղ Արցախի նախագահի Արայիկ Հարությունյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր:
«Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»,-նշված էր նախագահի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Գյանջայի օդանավակայանից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։
--00—ԼՄ