ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Թեհրանը պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը։ Իրանցի պաշտոնյան, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։
«Իրանի սահմանին հակամարտություններն անթույլատրելի են: Մենք արդեն կոչ ենք արել մեր հարևաններին այս ուղղությամբ զգուշավորության միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:
--00--ԱԹ