ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Բաքուն արագացնում է պլանը, կան բանավոր պայմանավորվածություններ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանի համոզմամբ, Ադրբեջանը հետաձգումներ չի հանդուրժում և նպատակ է դրել արագորեն կյանքի կոչել իր պլանը։
Բանախոսի կարծիքով, մենք չպետք է հակադրենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում, ընդհակառակը, պետք է փորձենք համադրել նրանց ջանքերը խաղաղության և կայունության հասնելու համար։
--00—ԱՊ