ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ խնդրելով, որ Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի, տեխնոլոգիաների վաճառքը ու փոխանցումը Ադրբեջանին:
Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ:
«Այս և այլ տեսակի մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի՝ հաշվի առնելով տարրական բարոյականությունը, ինչպես նաև Իսրայելի և միջազգային մարդասիրական իրավունքի հարցը»,-նշվում է նամակում:
Համբարյանը նաև հույս հայտնել, որ Իսրայելը կերաշխավորվի, որ երբեք մասնակից չի լինի հայերի երկրորդ ցեղասպանությանը:
--00—ԼՄ