ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է։
«Նա աջակցում է Լիբիայում ահաբեկչությանը, նա գլխավոր նախաձեռնողն ու դրդողն է Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում նոր սկսված հակամարտության»,- ասել է Ասադը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ