ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը, անդրադառնալով Սիրիայի հետ հարաբերություններին, նշել է. «Հիմա մենք հասել ենք այնպիսի կետի, որ եթե Բաշար Ալ Ասադը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում քայլ անի, մենք պատասխան մոտեցում կցուցաբերենք: Որովհետև մենք Սիրիայի հետ թշնամիներ չենք, մենք Ասադի հետ ընտանիքներով էինք հանդիպում»:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը հնարավոր է համարել յուրաքանչյուր պահի հրավեր անելը: «Մենք մեր հրավերը կանենք: Աստված տա: Մենք ցանկանում ենք, որ այդ հրավերի հետ միասին Թուրքիա-Սիրիա հարաբերությունները բերենք այն կետի, որտեղ դրանք նախկինում էին»,-ասել է նա:
Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Թուրքիայում հանդիպման կայանալու հարցում իրենց մոտեցումներն ունեն թե՛ ՌԴ նախագահը և թե Իրաքի վարչապետը: «Մենք բոլոր տեղերում խոսում ենք մեր սահմաններում գտնվողների, հարևանների միջնորդությունից. իսկ ինչու՞ ոչ»,-եզրափակել է նա:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ