ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News
Սիրիայից դասեր պետք է քաղենք, հարևանի հետ պետք է ընկերություն անել, բայց գրպանի շունը չդառնանք ու մեր անվտանգությունը վստահենք, որովհետև Էրդողանը ինչպես գցեց, շպրտեց Ասադին, նույնը կանի Փաշինյանի հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«Սիրիական ղեկավարությունը իր գլխին սարքեց, անփութություն ու փնթիություն ցուցաբերեց Իրանի ու ՌԴ-ի հետ աշխատելիս, Հեզբոլլահը այն եզակի կազմակերպություններից էր, որ Իսրայելի համար մղձավանջ էր։ Հիմա Սիրիա գոյություն չունի, Իսրայելը սիրիական բանակի ամբողջ կարողությունը ոչնչացրեց»,- ընդգծեց քաղաքագետը։
Դիտարկմանը, որ իսրայելական բանակը կանխատեսում է Սիրիայում բախումներ Թուրքիայի և Իսրայելի միջև, Գասպարյանը նկատեց, որ Թուրքիան ու Իսրայելը իրար ատում են, բայց պետական շահն է կարևոր, ստիպված իրար հետ աշխատում են։ Թուրքիայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը արաբական, իսլամական աշխարհում Իսրայելն է։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ