ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարետին ու Հարավային Կալիֆոռնիայի ղեկավարներն իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանին Ադրբեջանի հետ ռազմական գործողություններում: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Քաղաքապետն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչների՝ Լոս Անջելեսում կազմակերպած ցույցերին՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը:
«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը դուրս գա սպասողական կեցվածքից ու առճակատվի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և պատասխանատվության ենթարկի նրանց»,- հայտնել է Ադամ Շիֆը:
Ամերիկացի կոնգրեսականը նշել է. «Մենք խիստ ուղերձ ենք հղում Թուրքիային ու Էրդողանին՝ դուք ՆԱՏՕ-ի անդամ եք, սկսեք ձեզ պահել որպես այդպիսիք: Ուղերձ ենք հղում նաև Ադրբեջանին՝ դադարեցրե՛ք ռազմական գործողությունները, հակառակ դեպքում հետևանքներ կլինեն»
--00--ԱԹ