ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ադամ Շիֆը Կոնգրեսում կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվելու անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը:
Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսի քննարկման ներկայացնել բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով ամբողջովին արգելել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին»,-գրել է նա։
--00—ԻԴ