ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ որոշ դպրոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե դպրոցները փակվում են:
«Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,-հայտնում է նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, թե զորակոչված ուիսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում ուսուցիչներ:
--00—ԼՄ