ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցում հրապարակված տեսանյութին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով» շտապօգնության աշխատակիցներին։
«Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերհասկման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։
Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ։
Հատուկ շնորհակալություն այն լրատվամիջոցներին, որոնք մինչ հրապարակումը դեպքի մանրամասները ճշտեցին ինձ հետ»,- ասված է գրառման մեջ։