ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա՝ ի տարբերություն Հայաստանի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», - լրագրողների հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, պատասխանել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել իր դաշնակցային պարտավորությունները:
--00—ԼՄ