ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Մոսկվան ուշադիր վերլուծում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և կապ է պահպանում Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անշուշտ, ներկա իրավիճակը, շփման գծում առկա ռազմական գործողությունները թեմաներ են կազմակերպության ներսում խորը վերլուծելու համար, և, իհարկե, կազմակերպությունում՝ հնարավոր քննարկման: Մնացյալ հարցերում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, որ սա ծայրաստիճան զգայուն հարց է, որտեղ բոլորը պետք է կատարյալ հավաք լինեն»,-ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ:
«Մենք հավաքում ենք բոլոր տեղեկություններն այն մասին, թե ինչ է կատարվում շփման գծում», - ասել է Պեսկովը:
--00—ԼՄ