ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության գոտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել, առաքելությունը դեռ պետք է ձեւավորվի», - նշել Է Պեսկովը լրագրողներին։
--00—ԱՊ