ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»:
--00--ԱԹ