ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Բացի դիվանագիտական հայտարարություններից, Իրանն այլ խողովակներով բավական լուրջ ճնշումներ է գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Նա նշել է, որ Իրանը գիտակցում է, թե ինչ է կատարվում, արկերը որտեղից են հայտնվում իր սահմանին և ահաբեկչական խմբերին ովքեր են բերում։
«Իրանը Ադրբեջանի վրա լծակներ ունի, և կարծում եմ՝ արդեն օգտագործում է այդ լծակները։ Իրանի ղեկավարությունն արդեն անցել է գործողությունների, բայց դա չի պատրաստվում բացահայտ ներկայացնել»,-ընդգծել է իրանագետը։
Նրա խոսքով, Իրանը ցանկություն ունի միջնորդ լինել կողմերի համար, ուստի պետք է ուսումնասիրել նրա գաղափարները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ