ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կայանալիք հանդիպումներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«ԱՄՆ-ն, իբրև համանախագահ, ներկա կլինի հանդիպումներին, որ կազմակերպվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
--00--ԱԹ