ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող կրոնների ու էթնիկ փոքրամասնությունների խորհուրդներն արձագանքել են վերսկսած ադրբեջանա-հայկական հակամարտությանը, պետական գերատեսչություններին կոչ են արել ակտիվորեն համագործակցել էթնիկ փոքրամասնությունների խմբերի, համայնքային, կրոնական առաջնորդների ու կազմակերպությունների հետ՝ պահպանելու հանդուրժողականության միջավայրը, գրում է Aliq.ge-ն:
«Վրաստանի քաղաքացիների հայրենիքը Վրաստանն է: Համապատասխանաբար, մենք պարտավոր ենք միմյանց հանդեպ խաղաղություն, համերաշխություն ու աջակցություն ցուցաբերել, նույնը պահանջում ենք իշխանությունից:
Կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքացիկնհերին՝ ում համար թանկ է մեր երկրում և տարաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, հնարավորինս զերծ մնալ էթնո-կրոնական կամ այլ հողի վրա ատելության լեզու կիրառելուց, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով»,- նշում է օմբուդսմենը:
Օմբուդսմենը դիմել է նաև լրատվամիջոցներին, որ հատուկ զգուշությամբ վերաբերվեն այն տիպի տեղեկատվության տարածմանը, ինչը կարող է նպաստել էթնոսների միջև հարաբերությունները սրելուն և խորացնելուն:
--00—ԼՄ