ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այն համոզմանն է, որ պատերազմական այս օրերին կարևոր է, որ բիզնեսն ու հանրությունը տնտեսական շրջանառություն ապահովեն, որպեսզի կարողանան գեներացնել հարկերը: 24News-ի հետ զրույցում նշեց՝ բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք հնարավորիս լավ իրավիճակով դուրս գալ տնտեսական մարտահրավերներից:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե այս պահից սկսած պետք է բոյկոտել թուրքական տարատեսակ ապրանքներն ու ոչինչ չգնել, պատգամավորը նշեց. «Թուրքիայից ներկրվող ապրանքների համար պետք է սկսենք այլընտրանքներ փնտրել: Գիտենք՝ դա հիմնականում հագուստն է ու շինանյութի հումքը: Ես անձամբ կողմ եմ, որպեսզի այդ երկրի զբոսաշրջային գրավչությունն էլ նվազի մեզանում: Օրինակ՝ պաշտոնյաներին կարելի է արգելել հանգստի նպատակով Թուրքիա մեկնել, դա վարքագծի փոփոխություն կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ