ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։
--00--ԱՀ