ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Դպրոցը չպետք է այսպիսի տեսք ունենա։ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով ավիրվել են հարյուրավոր շենքեր ծանր հրետանային կրակից ու հրթիռներից։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:
Այս ամենի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա կործանարար է։ Մենք խստորեն դատապարտում ենք հաղորդված չտարբերակված հրետակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները բնակեցված տարածքներում։
--00--ԱՀ