ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Վաղ առավոտից մարտերը շարունակվում են, ծանր մարտեր են ընթացել մերձարաքսյան հովտում։ Անգամ 94-ին կորուստներն այսքան չեն եղել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Առանձին ուղղություններում թեկուզ մարտավարական հաջողությունների համար հակառակորդը փորձում է նույն խտությամբ, նույն ուժգնությամբ զարգացնել հաջողություն, առաջանալ , շրջափակման մեջ վերցնել մեր զորքերը, գերի վերցնել։ Մեծ հաշվով նպատակը նույնն է։ Հյուսիսում և հարավում մեծ հաշվով առաջխաղացում չկա, բայց փորձեր կան։ Թշնամու նպատակը մեկն է՝ Արցախը գրավել, միգուցե նաև ոչ միայն»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ