ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սխալ էր՝ ժամանակին զինադադարը ընկալել որպես պատերազմի ավարտ, հիմա մեր ձեռքում են ուժեղ խաղաքարտեր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
«Նոր զինադադարից հետո պատերազմը չի ավարտվի, կտեղափոխվի այլ դաշտ։ Պետք է ձեռք բերենք ընկերներ, աշխատենք ճեղքել թշնամու շարքերը։ Պատերազմը միայն առաջնագիծը չէ։ Այն նաև շատ կարևոր խաղ է, որտեղ դու օգտագործում ես քո բոլոր ուժերը։ Իրականում, պատերազմում հաղթում է նա, ով թուլացնում է թշնամուն ներսից։ Ուժեղ խաղաքարտերը մեր ձեռքում են»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ