ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու քայլն ապացուցում է, որ մենք իրականում խորհրդարանական հանրապետություն չունենք, որի մեծամասնության ներկայացուցիչը կարող է հանգիստ հայտարարել իր տարաձայնության մասին և մնալ իր տեղում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
«Ուրեմն մենք ուզում ենք ունենալ միատարր մեծամասնություն, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մի մասը վախենում է արտահայտվել։ Այս դեպքում էլ դա կա։ «Իմ քայլում» կան կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր կվախենան արտահայտվել կամ կարտահայտվեն նեղ շրջանակում վերջին պահին, որից հետո իրենց կթելադրվի՝ թողեք-դո՛ւրս եկեք, որովհետև մեր թիմում չի կարող լինել այլ կարծիք։ Սա թուլացնում է։ Իրականում սա ուժեղ լինելու նշան չէ»,- ասել է նա։
Ըստ Բաբայանի՝ այն ղազագրեր ասվածը, որոնք գրավոր ընդունված էին մեկ այլ կուսակցությունում, հնարավոր է՝ «Իմ քայլ»-ում եղել են բանավոր, և հիմա գալիս է ժամանակը բանավոր պարտականությունները և պարտավորությունները կատարելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ