ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը թվիթերյան միկրոբլոգում կրկին անդադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին, որի շրջանակում վնասվել են նաև դպրոցներ։
«Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է»,- գրել է ռոք երաժիշտը։
Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ ու կրթամշակութային հաստատություններ։
--00—ԼՄ