ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցներն առերեսվում են անվտանգության լուրջ խնդիրների: Հունական առաքելությունը վտանգված է։ 1lurer.am-ի հաղորդմամբ՝ գրում է Greek City Times-ը:
Հունաստանի դեսպանատան աշխատակազմի անդամները բողոքում են Բաքվում տեղի ունեցած միջադեպերից, որոնք լրջորեն սպառնում են իրենց անվտանգությանը:
Հույն աշխատակիցները գտնվում են խիստ վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանում միջազգային աջակցության լուրջ խնդիր կա:
Իրավիճակը սրվել է Ադրբեջանից Հունաստանի դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին հետ կանչելուց հետո, երբ վերջինը դեռևս նոր էր ստանձնել պաշտոնը:
Հույն դեսպանին իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը թուրքամետ և հակահունական հայտարարությամբ էր հանդես եկել:
«Ես հայտարարում եմ, և դա բոլորովին գաղտնի չէ՝ Թուրքիան ոչ միայն մեր բարեկամն ու գործընկերն է, այլև՝ մեզ համար եղբայրական երկիր: Առանց վարանելու մենք Թուրքիային աջակցում ենք և կաջակցենք ցանկացած դեպքում: Մենք աջակցում ենք նրանց ցանկացած՝ այդ թվում միջերկրածովյան արևելքի հարցում»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Աղբյուրը՝ 1lurer.am։
--00—ՄՀ