ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Հունաստանի կառավարությունը Թուրքիային մեղադրում է ներգաղթյալների ճամբարը հրդեհելու համար: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում տալով Greek Times-ին:
Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական իշխանությունները ներգաղթյալներին նստեցրել էր ավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ: Ներգաղթյալներից մեկը սոցիալական ցանցում գրել էր, որ ոստիկանությունը հրամայում է հավաքել իրենց իրերը և ոչնչացնում մարդկանց ապաստարանները:
Ավելի վաղ Հունաստանը բացել էր ԵՄ սահմանները՝ հայտնելով, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո այլևս չի կարող զսպել փախստականների հոսքը: