ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Արցախյան պատերազմի 24-րդ օրն է։ Առաջնագծում և թիկունքում նպատակը մեկն է՝ հաղթանակը: Ամեն ինչ զորքերի ու առաջնագծի համար։ Գիշեր-ցերեկ Երևանից ու մարզերից դեպի Ստեփանակերտ մեքենաների հոսքը չի դադարում: Կամավորները պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե առաջնագծում վստահ լինեն՝ թիկունքն ամուր է։
Կամավոր Ալեքսեյ Ջամբարյանցն էլ անմասն չի մնացել՝ հավաքել է ընկերներին ու գործի անցել։ Առաջին անհրաժեշտության սննդամթերք, տաք հագուստի տեսակավորում, փաթեթավորում, դիրքեր են ճանապարհում: Ասում է ՝ կամավոր ցանկացել են օգնել մեր պոստերում կանգնած տղերքին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ